1994 թվականից հետո մենք գերիներ չենք ունեցել և ադրբեջանցիները ռիսկ չունեին դա անելու, ես չեմ ասում՝ հրաձգություն չի եղել, չեն փորձել դիվերսիա անել. այս ամենը եղել է, բայց գերինե՞ր ու դրանից հետո այս աննամուսն ասում է՝ մեր գերիները երկու ամիս էլ կհամբերեն: Այս մասին Աշտարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով Փաշինյանի այն արտահայտության մասին, թե գերիները դեռ կարող են սպասել:
«Այնքան է լկտիացել, որ մտածում է՝ իրեն շատ բան է ներվել, սա էլ է ներվելու: Բա, լավ, դա մա՞րդ է, խիղճ ունի՞, չի՞ հասկանում՝ այդ մարդիկ ինչի միջով են անցել, չի՞ հասկանում, որ այդ մարդիկ ամեն օր մտածում են, թե իրենց երբ են բռնաբարելու, սպանելու, խոշտանգելու: Ո՞նց կարող է նման բան լինել, ինքը հասկանո՞ւմ է, թե այդ մարդիկ ինչ վիճակում են, դե, պիտի թքես այդպիսի ղեկավարի վրա: Ես հիմա ասում եմ՝ թող իր երեխային տանի տա ու փոխարենը 20-25 ռազմագերի հետ բերի, մի հատ տեսնեմ՝ դրանից հետո նորից այդպես է խոսելու ռազմագերիների մասին: Իր համար ինչ տարբերություն, միշտ իր երեխաներին օգտագործել է PR-ի համար, գոնե այս դեպքում օգուտ կունենանք»,-ասաց նա:
Սարգսյանի խոսքով՝ երբ տեսնում ենք, որ բանակցությունները արդյունք չեն տալիս, մեր կողմը ևս պետք է գերի վերցնի ու փոխանակի: «Նորից եմ կրկնում՝ իր Աշոտիկին թող տա ու փոխարենը 20-25 հոգի ստանա և այդ ժամանակ նա ամեն օր այդ խնդրով կզբաղվի»:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը